30
Jan
Jan
Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով Երևանում
Աշխատանքային հանդիպման նպատակն է Հայաստանի և Վրաստանի գրքի ոլորտի մասնագետների հետ համատեղ մշակել տարբեր գործիքներ և մոտեցումներ, որոնք կնպաստեն այսպես կոչված՝
«փոքր լեզուներով» ստեղծվող գրականության առաջխաղացմանը թարգմանության միջոցով: Աշխատանքային հանդիպումներին կմասնակցեն ոլորտի հիմնական դերակատարները, այդ թվում՝ հեղինակներ, թարգմանիչներ,
հրատարակիչներ, գրական գործակալներ, պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային ԶԼՄ-ներ: Ակնառու մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից,
Շվեդիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ուկրաինայից: Ունենալով տեղական գրականության առաջխաղացման զգալի փորձ՝ նրանք կներկայացնեն ոլորտի զարգացման իրենց լուծումներն ու առաջարկները:
Աշխատանքային հանդիպումների ընթացկում կքննարկվեն հետևյալ հարցերը.
Ո՞ր լուծումներն են նախընտրելի «փոքր լեզուներով» ստեղծվող գրականության առաջխաղացման հարցում: Ի՞նչ դերակատարում ունեն գրքի ոլորտի տարբեր մասնագետներ
և ինչ խոչընդոտներ են հաղթահարում: Որո՞նք են պետության կողմից թարգմանության աջակցության լավագույն մեխանիզմները, ինչպե՞ս արդյունավետ կերպով օգտագործել ֆինանսավորումը:
Սեմինարին կնախորդի Հրատարակիչների այցելությունները, որի ընթացքում մի խումբ միջազգային հրատարակիչներ և գրքի ոլորտի մասնագետներ կծանոթանան հայաստանյան գրքի շուկային, հաստատելով կամ ընդլայնելով համագործակցության եզրերը թարգմանության իրավունքների փոխանակման շուրջ:
Աշխատանքային հանդիպումը կանցկացվի կոնֆերանսի և մասնագիտական վերապատրաստման ձևաչափով: Հիմնական քննարկումները կիրականացնեն դաշտի ակնառու ներկայացուցիչները և ելույթներում շեշտը կդրվի ոլորտի տարբեր ներկայացուցիչների փոխկապակցված համագործակցության կարևորության վրա: Յուրաքանչյուր քննարկում կունենա մեկ գլխավոր զեկուցող և մեկ կամ ավելի մասնակիցներ, որոնք կկիսեն իրենց փորձառությունը և տեսակետը, որից հետո կհաջորդի քննարկումը հարց ու պատասխանի տեսքով:
Աշխատանքային լեզուները`անգլերեն և ռուսերեն:
Մուտքը նախնական հրավերով: Մանրամասների համար դիմել «Գրքի Հարթակ» նախագծի հայաստանյան ծրագրի ղեկավար Արևիկ Աշխարոյանին:
Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան