28
May
May
ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 24-26-ը մայիսի 2013 թ., Երևան, Գյումրի
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպված «Եվրոպայի օրը Հայաստանում» տեղեկատվական տոնավաճառի «Մշակույթի» տաղավարում ՀԱԱ ՀԿ-ն
ներկայացրեց «Գրքի հարթակ» ծրագիրը։ Տաղավարի այցելուներին բաժանվում էին ծրագրի շրջանակում իրականացված նախագծերի վերաբերյալ ինֆորմացիոն նյութերը, հայերենից 11 լեզուներով կատարված
թարգմանությունների ուսումնասիրությանն ու հեղինակային իրավունքի պաշտպանությանը նվիրված գրքույկներն ու բրոշուրները, նախագծին առնչվող այլ նյութեր:
Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները Երևանում սկիզբ առան մայիսի 24-ին և շարունակվեցին մինչև մայիսի 26-ը:
«Լույս գիշեր» ներկայացման ընթացքում (մայիսի 24) վեց արվեստագետներ կտավի վրա պատկերեցին Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները:
Մայիսի 25-ին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գեղատեսիլ Հյուսիսային պողոտայում հազարավոր երևանցիներ ու զբոսաշրջիկներ Հունաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Ռումինիայի, Միացյալ Թագավորության ազգային պարերի ուսուցման ու երգի ինքնատիպ կատարումների, համերգների, գրքի ցուցահանդեսների, ֆիլմերի, գրական հանդիպումների և բազմաբնույթ այլ միջոցառումների ականատեսն ու մասնակիցը եղան:
Առանձին տաղավարներում ներկայացված էին ԵՄ օժանդակությամբ մշակույթի, կրթության, բնապահպանության, առողջապահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և մի շարք այլ ծրագրեր իրականացնող հայաստանյան շուրջ 70 կազմակերպությունների կատարած աշխատանքները:
Այս տարի Եվրոպայի օրը նշվեց նաև Գյումրիում: Որպես Եվրոպայի օրվա միջոցառումների մաս «Լույս գիշեր» ներկայացման արվեստի նմուշների ցուցահանդեսը ներկայացվեց Գյումրիում։ Միջոցառումն ուղեկցվեց իսպանական երաժշտությամբ։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց միջոցառմանը ներկա հյուրերին և ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ներկայացուցիչներին։

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան