14
Nov
Գրքի հարթակը Հրատարակիչների և թարգմանիչների VI միջազգային ֆորումում

Հրատարակիչների և թարգմանիչների VI ֆորումը, որն ամեն տարի անցկացվում է Երևանում, այս տարի միջազգային ավելի բարձր մակարդակ ուներ, քան երբևէ:  ԱՊՀ և Բալթյան երկրների մասնակիցներից բացի ֆորումին այս տարի հրավիրված էին հյուրեր Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և ԵՄ այլ երկներից: Եռօրյա լարված ծրագիրն ընդգրկում էր նաև Գրքի հարթակ նախագծի շրջանակում իրականացված հայերենից 11 լեզուներով թարգմանության ուսումնասիրությունների արդյունքերի ամփոփումը: Յանա Գենովան, նշելով Գրքի հարթակ նախագծի մասին, նաև վերլուծեց մատենագիտական տվյալները, հիմնական եզրակացությունները, ռազմավարական հանձնարարականները, որոնք բխում էին վերոնշյալ ուսումնասիրություններից: Չնայած 2000 թվականից հետո հետաքրքրությունն աճել է օտար հրատարակիչների նկատմամբ, սակայն դեռ գերակշռում են հայ դասական գրականությունից և 18-19-րդ դարերի ստեղծագործություններից կատարած թարգմանությունները,  ժամանակակից քիչ հեղինակներ են մատչելի հայերեն չիմացողներին: Բացի այդ, ուսումնասիրությունները բացահայտում են, որ որոշ վայրերում գոյություն ունի հայերենից թարգմանությունների «երկու շուկա». մեկը սփյուռքն է, իսկ մյուսը թարգմանվող երկրի ընթերցող լսարանը: Գենովայի զեկույցը նիստերի ընթացքում քննարկումների տեղիք տվեց:  Անգլերեն և ռուսերեն լեզուներով PP ամփոփումներն առկա են  այստեղ.

Pictures in the gallery below by Panarmenian.net, Armenpress and Yana Genova, Next Page.


Gallery
 
 



Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ