07
Nov
Մամլո հաղորդագրություն` Միջազգային սեմինար` հեղինակային իրավունքը արտերկրի և Հայաստանի գրահրատարա


Գրքի Հարթակ նախագիծը,  Հրատարակիչների միջազգային ասոցիացիան և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան կազմակերպում են «Հեղինակային իրավունքի համակարգի դերը գրահրատարակության մշակութային ինդուստրիայի խթանման գործում» խորագրով սեմինար, որը տեղի կունենա 2012 թ. նոյեմբերի 7-8-ը, Երևան հյուրանոցի (Golden Tulip) Վիվալդի սրահում: Գրքի Հարթակ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան Գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում:

Սեմինարն անցկացվում է Թարգմանիչների և հրատարակիչների VI միջազգային ֆորումի,  «Երևան-գրքի 2012 թ. Համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Սեմինարի նպատակն է շեշտել Հայաստանում և աշխարհում սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում հեղինակային իրավունքի կարևորությունը: Ծրագիրը կանդրադառնա Հայաստանում հեղինակային իրավունքի համակարգի անհետաձգելի խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին` հաշվի առնելով ներկայիս եվրոպական փորձն ու զարգացումները: Որպես բանախոսներ հանդես կգան  հեղինակային իրավունքի եվրոպացի և հայ հմուտ փորձագետները, կմասնակցեն   նաև ԱՊՀ երկրների հրատարակիչները, գրողներն ու թարգմանիչները:

Միջոցառման առաջին օրը կքննարկվեն Հայաստանում և արտերկրում հեղինակային և հրատարակչական իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ինչպես նաև ազգային ու միջազգային օրենսդրության իրականացմանը վերաբերող հարցեր, հետաքրքիր զրույցներ կծավալվեն հեղինակային իրավունքի սեփականատերերի, պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների միջև:

Երկրորդ օրը ուշագրավ կլինի միջազգային ասպարեզում հեղինակային իրավունքի գնմանն ու վաճառքին վերաբերող հարցերի քննարկումներով:


Նոյեմբերի 6-ին, ժամը 17:00, Մատենադարանում, Թարգմանիչների և հրատարակիչների VI միջազգային ֆորումի պաշտոնական բացման ժամանակ կներկայացվեն Գրքի Հարթակ նախագծի նվաճումները: Նախագիծը կներկայացնի Next Page հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Յանա Գենովան:

ԳՐՔԻ ՀԱՐԹԱԿ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարման, ինչպես նաև Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածաշրջանային պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցության խթանման աջակցությամբ:


Սեմինարի ծրագիրը կցված է այս փաստաթղթին:

Մանրամասն տեղեկությունների համար` https://bookplatform.npage.org/hy/activities/93-Intellectual-Property-Publishing-am.html

կամ կապ հաստատել
Գրքի Հարթակ նախագծի հայաստանյան մենջեր պարոն Վահան Խաչատրյանի հետ
Հրատարակիչների ազգային ասոցիացիա
ՀՀ, Երևան, Բաղրամյան 24գ,
Հեռախոս. (374-10) 56 39 02, (374-10) 22 34 34, (374-10) 40 93 25

Հայաստանի ԵՄ Պատվիրակություն
Հեռախոս. 374 (10) 54 64 94
Ֆաքս. 374 (10) 54 64 95
Emails: Delegation-Armenia [@] eeas.europa.eu

Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

 

 

Տես բոլորը․․․

Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18

28
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17

03
Feb

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16

03
Jan

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15

30
Nov

‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14

Տես բոլորը․․․

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ