27
Oct
Oct
Հեղինակային իրավունքի համակարգի դերը գրահրատարակության, որպես մշակութային ինդուստրիայի խթանման գործում
Գրքի հարթակ ծրագրի շրջանակում հաջորդ սեմինարը կանցկացվի Երևանում, ս/թ նոյեմբերի 7-8-ին` «Հեղինակային իրավունքի համակարգի դերը գրահրատարակության, որպես մշակութային ինդուստրիայի խթանման գործում» թեմայով: Միջոցառումը, որի կազմակերպիչներն են Հրատարակիչների միջազգային ասոցիացիան, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիան և Next Page հիմնադրամը, անցկացվում է
Թարգմանիչների և հրատարակիչների VI միջազգային ֆորումի, Գրքի հարթակ և «Երևան-գրքի 2012 թ. Համաշխարհային մայրաքաղաք
» ծրագրերի շրջանակներում` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ինտերակտիվայս սեմինարի նպատակն է շեշտել սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման գործում հեղինակային իրավունքի կարևորությունը, ինչպես նաև անդրադառնալ
Հայաստանում հեղինակային իրավունքի համակարգի անհետաձգելի խնդիրներին ու դրանց հնարավոր լուծումներին` հաշվի առնելով ներկայիս եվրոպական փորձն ու զարգացումները: Որպես բանախոսներ հանդես կգան հեղինակային
իրավունքի եվրոպացի և հայ հմուտ փորձագետները, կմասնակցեն նաև ԱՊՀ երկրների հրատարակիչները, գրողներն ու թարգմանիչները:Վայրը` Երևան, Աբովյան 14, "Vivaldi" Hall of Golden Tulip hotel:
Պաշտոնական լեզուները` անգլերեն և ռուսերեն (համաժամանակյա թարգմանությամբ):
Լրատվամիջոցներ
Նորություններ
31
Mar
Mar
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N18
28
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N17
03
Feb
Feb
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N16
03
Jan
Jan
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N15
30
Nov
Nov
‹‹Գրքի հարթակ›› նախագծի տեղեկագիր N14
Մեկնաբանություններ
Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան