‹‹Գրականության առաջխաղացում թարգմանության միջոցով›› գործնական հանդիպում Երևանում

Երևան, Փետրվարի 21-22, 2014
«Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով» Երևանում
Միջազգային աշխատանքային հանդիպում

Փետրվարի 21-22, 2014

«Թուֆենկյան Ավանդական Երևան» Հյուրանոց

Հասցե: Հանրապետության փ., շ. 48

Աշխատանքային հանդիպման նպատակն է Հայաստանի և Վրաստանի գրքի ոլորտի մասնագետների հետ համատեղ մշակել տարբեր գործիքներ և մոտեցումներ, որոնք կնպաստեն այսպես կոչված՝ «փոքր լեզուներով» ստեղծվող գրականության առաջխաղացմանը թարգմանության միջոցով: Աշխատանքային հանդիպումներին կմասնակցեն ոլորտի հիմնական դերակատարները, այդ թվում՝ հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, գրական գործակալներ, պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, մշակութային ԶԼՄ-ներ: Ակնառու մասնագետներ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ուկրաինայից: Ունենալով տեղական գրականության առաջխաղացման զգալի  փորձ՝ նրանք կներկայացնեն ոլորտի զարգացման իրենց լուծումներն ու առաջարկները: Աշխատանքային հանդիպումների ընթացկում կքննարկվեն հետևյալ հարցերը.

   Ո՞ր լուծումներն են նախընտրելի «փոքր լեզուներով» ստեղծվող գրականության առաջխաղացման հարցում: Ի՞նչ դերակատարում ունեն գրքի ոլորտի տարբեր մասնագետներ և ինչ խոչընդոտներ են հաղթահարում: Որո՞նք են պետության կողմից թարգմանության աջակցության լավագույն մեխանիզմները, ինչպե՞ս արդյունավետ կերպով օգտագործել ֆինանսավորումը:

Սեմինարին կնախորդի Հրատարակիչների այցելությունները, որի ընթացքում մի խումբ միջազգային հրատարակիչներ և գրքի ոլորտի մասնագետներ կծանոթանան հայաստանյան գրքի շուկային, հաստատելով կամ ընդլայնելով համագործակցության եզրերը թարգմանության իրավունքների փոխանակման շուրջ:

Աշխատանքային հանդիպումը կանցկացվի կոնֆերանսի և մասնագիտական վերապատրաստման ձևաչափով: Հիմնական քննարկումները կիրականացնեն դաշտի ակնառու ներկայացուցիչները և ելույթներում շեշտը կդրվի ոլորտի տարբեր ներկայացուցիչների փոխկապակցված համագործակցության կարևորության վրա: Յուրաքանչյուր քննարկում կունենա մեկ գլխավոր զեկուցող և մեկ կամ ավելի մասնակիցներ, որոնք կկիսեն իրենց փորձառությունը և տեսակետը, որից հետո կհաջորդի քննարկումը հարց ու պատասխանի տեսքով:

Աշխատանքային լեզուները`անգլերեն և ռուսերեն:

Մուտքը նախնական հրավերով: Մանրամասների համար դիմել «Գրքի Հարթակ» նախագծի հայաստանյան ծրագրի ղեկավար Արևիկ Աշխարոյանին:

«Գրքի Հարթակ» նախագիծը հատուկ շորհակալություն է հայտնում Goethe Institut – Tbilisi աջակցության համար:
Մեկնաբանություններ

Այս հրապարակման վրա դեռ մեկնաբանություններ չկան

Լրացուցիչ տեղեկություն
Առնչվող նորություններ
30/01/2014
Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով Երևանում - Միջազգային աշխատանքային հանդիպում, Փետրվարի 21-22, 2014
Կարդալ ավելին…
24/02/2014
Promotion of Literature in Translation: Two Days of Professional Debates, Inspiration and New Ideas in Yerevan
Կարդալ ավելին…
04/03/2014
Sign the Book Platform Declaration on Encouraging and Promoting Translations
Կարդալ ավելին…

Ավելի շատ նորություններ

Գրանցվողի անվանումը անդամի մուտքագրում Նորություններ ԶԼՄ-ներ Նորությունների տեղեկագիր Պայմաններ և պահանջներ